Հայաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել ԱՄՆ–ի պահանջով. հայտնի է նրա արտահանձնման հարցով դատական նիստի ամսաթիվը

28.08.2016, 00:54
Հայտնի է Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի` ԱՄՆ արտահանձման հարցով դատական նիստի ամսաթիվը։
Հայաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել ԱՄՆ–ի պահանջով. հայտնի է նրա արտահանձնման հարցով դատական նիստի ամսաթիվը
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի է Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի` ԱՄՆ արտահանձման հարցով դատական նիստի ամսաթիվը։

Ձերբալակվածի փաստաբան Կարեն Ներսիսյանի խոսքով` դատարանն այդ հարցը կքննի երկուշաբթի։

Ինչպես հաղորդում է Life–ը, հղում անելով Ներսիսյանին, ԱՄՆ–ի իշխանությունները կասկածում են, որ Միրոնովը համացանցի միջոցով զբաղվել է զենքի առուվաճառքով։

«Երկուշաբթի Հայաստանի դատարանը կքննի Սերգեյին ԱՄՆ արտահանձնելու հարցը։ Շուտով կժամանեմ Երևան և մտադիր եմ հավաքել բոլոր փաստաթղթերը` ՌԴ քաղաքացուն Ամերիկա արտահանձնումը կանխելու համար», – գործակալությունը մեջբերում է Ներսիսյանի խոսքերը։

Փաստաբանի խոսքով` Սերգեյ Միրոնովն աշխատում է որպես ծրագրավորող «Գենեզիս» բելառուսական հեռահաղորդակցական ընկերության մոսկովյան ներկայացուցչությունում, որը համացանցի միջոցով զբաղվում է արբալետների և որսորդական հրացանների վաճառքով։ ԱՄՆ–ի իրավապահ մարմինները Սերգեյ Միրոնովին մեղադրում են կայքի միջոցով զենք վաճառելու մեջ։

Միրոնովը ձերբակալվել է նախօրեին Երևանի օդանավակայանում։–0–