415.63
4.18
390.04
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն իր սպառազինությամբ չի զիջում Ադրբեջանին. Տոնոյան

14:38
26 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոր ռազմական տեխնիկայի, հրթիռային համալիրների ձեռքբերմամբ Հայաստանը չի լուծում ուժերի հավասարակշռության խնդիրը, այլ ձգտում է առավելության, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

«Ինչ վերաբերում է նոր ռազմական տեխնիկային, մասնավորապես, հրթիռային համալիրներին... մենք հավասարակշռության հարց չենք լուծում, մենք պետք է գերազանցենք մեր հակառակորդին` զսպող դեր կատարելու համար: Միշտ հարկավոր է առավելություն ունենալ: Այդ համալիրները ավելի շուտ կանխարգելիչ դեր են տանում, քան զսպող», - ասել է Տոնոյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրությում:

Զորահանդեսին ներկայացված ողջ տեխնիկան Հայաստանի սեփականությունն է. ՊՆ>>

««Իսկանդեր M» հրթիռային համալիրները Հայաստանի Հանրապետության սպառազինությունն է, որը ձեռք է բերվել մեր բյուջետային ծախսերի հաշվին: Հայաստանի Զինված ուժերը ամբողջությամբ վերահսկում են այդ համալիրները», - ասել է նա:

Տոնոյանը նաև նշել է, որ Ռուսաստանը կատարում է իր դաշնակցային պարտավորությունները ռազմական տեխնիկայի առումով: «Վարկային համաձայնագրի շրջանակում հայկական Զինված ուժերում շատ լուրջ վերազինում է իրականացվում», - հայտարարել է նա:

Տոնոյանը նաև նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում չեն խախտել որևիցե հրթիռային տեխնոլոգիաների սահմանափակման կամ համաձայնագրերի որևիցե մի կետ:

«Այն, ինչ որ մենք ունենք, չի խախտում որևիցե համաձայնագիր Ռուսաստանի, նաև՝ Հայաստանի պարտավորություն»:

«Իսկանդեր M»-ի հեռահարությունը բավարար է, որպեսզի խոցվեն ցանկացած հակառակորդի կրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտներ», - պարզաբանել է նա:

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդես, որի ընթացքում ներկայացվեցին «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համակարգերը, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Տոչկա-Ու» և «Էլբրուս» մարտավարական հրթիռային համակարգերը, С-300 զենիթահրթիռային համալիրները, 152-մմ «Գիացինտ» թնդանոթը` կրակի բարձր հեռավորությամբ, ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ, տանկեր, հետևազորի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայաններ, հակատանկային և դաշտային հրետանի, «Գրադ» ՀԿՌՀ-ներ, WM-80, ՀՕՊ համակարգեր, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր և այլն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
14:26
23 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
13:47
23 Ապրիլի 2024
Ցուցարարները փակել են Երևան–Սևան մայրուղին՝ աջակցելով տավուշցիներին
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ ի աջակցություն Տավուշի մարզում տարածքների հանձնման դեմ բողոքող ցուցարարներին
12:36
23 Ապրիլի 2024
Այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար
Ուշադրություն․ այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու
12:14
23 Ապրիլի 2024
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը հայ–ադրբեջանական սահմանին
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու