431.08
4.38
402.99
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն առաջին անգամ կրկնակի պետական տոն է նշում

08:00
05 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը չորեքշաբթի` հուլիսի 5–ին նշում է Սահմանադրության օրն ու Պետական խորհրդանիշերի օրը, ինչի կապակցությամբ հանրապետությունում ոչ աշխատանքային օր է հայտարարված։

1995 թ.–ի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր։

Երկրի «Մայր օրենքը» երկու անգամ բարեփոխվել է` 2005 և 2015 թթ.–ին։ 12 տարի առաջ կայացած հանրաքվեի արդյունքում կատարվեցին փոփոխություններ, որոնք, մասնավորապես, նախատեսում են, որ հանրապետության նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվում է այլ պետական մարմիններին։ Փոփոխությունների արդյունքում` ավելացավ ՀՀ ԱԺ–ի դերակատարությունը։

Սահմանադրությունն արմատապես փոխվեց 2015 թ.–ին։ Հանրաքվեն տեղի ունեցավ դեկտեմբերի 6–ին։

Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է գործող կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ըստ նոր Սահմանադրության, ՀՀ նախագահը, որի լիազորությունները զգալիորեն սահմանափակվեցին, ընտրվում է 7 տարի ժամկետով խորհրդարանի կողմից։ Միևնույն մարդը կարող է նախագահ ընտրվել միայն մեկ անգամ։ Այսպիսով, 2018 թ.–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո իրական իշխանությունը կանցնի խորհրդարանական մեծամասնությանը և վերջինիս կողմից ձևավորվող կառավարությանը։

ԱԺ մարտի 1–ի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում նախատեսված լրացումները, ըստ որոնց` հուլիսի 5-ն այսուհետև ոչ միայն Սահամանադրության օրն է, այլև պետական խորհրդանիշերի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:08
16 Նոյեմբերի 2023
Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը երկու օր փակ է լինելու
Ուշադրություն. Երևանի Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը երկու օր փակ է լինելու
16:12
16 Նոյեմբերի 2023
Արաքս գետի հունը փոխվել է գետի ավազանում իրականացված ապօրինի ընդերքօգտագործմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արաքս գետի հունը փոխվել է գետի ավազանում իրականացված ապօրինի ընդերքօգտագործմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
15:49
16 Նոյեմբերի 2023
Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
13:25
16 Նոյեմբերի 2023
Ո՞ր տրանսպորտային միջոցների վրա չի տարածվելու բեռնատարների երթևեկության արգելքը Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)
ՆԳՆ–ից պարզաբանել են, թե որ տրանսպորտային միջոցների վրա չի տարածվելու բեռնատարների երթևեկության արգելքը Երևանի կենտրոնում․ ՎԻԴԵՈ
12:57
16 Նոյեմբերի 2023
Երևանում հունվարից ավտոկայանատեղիների վճարները կվերանայվեն
Երևանում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում
11:41
16 Նոյեմբերի 2023
Սա պատերազմի պատրաստություն չէ․ Փաշինյանը՝ պաշտպանական ծախսերը կրկնապատկելու մասին
2024թ․–ի բյուջեով պաշտպանական ծախսերը կրկնապատկվելու են, սակայն սա պատերազմի պատրաստություն չէ, այլ խաղաղության, ասաց Փաշինյանը
10:54
16 Նոյեմբերի 2023
Երևանում մսամթերքի արտադրամասի գործունեություն կասեցվել
Երևանում մսամթերքի արտադրամասի գործունեություն կասեցվել
10:05
16 Նոյեմբերի 2023
Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Ուշադրություն․ Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
20:11
15 Նոյեմբերի 2023
Փաշինյանը. մենք որևէ քաղաքականության փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք հայտարարել կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը փնտրում է այլ գործընկերներ անվտանգության ոլորտում
19:52
15 Նոյեմբերի 2023
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները. նախարարությունը զգուշացնում է
15:29
15 Նոյեմբերի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին մինչև նոյեմբերի վերջ հասանելի են առանց միջնորդավճարի փոխանցումներ Ռուսաստանից
13:38
15 Նոյեմբերի 2023
МТС-ի հայկական դուստր ընկերությունը վաճառվել է կիպրական ընկերության
7 ամիս առաջ նմանատիպ գործարքը մերժվել էր