Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

21.11.2017, 14:15
Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է, որ նոյեմբերի 22-ի վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։

Загружается новость ... "Лево"

Գերատեսչության հաղորդմամբ, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։

Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։

«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–