Հայաստանի փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի բերման ենթարկվածներին
16:45
18 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը պատրաստակամ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Անվճար իրավաբանական օգնությունն իրականացվելու է կամավոր փաստաբանների միջոցով:
Անվճար իրավաբանական օգնության համար հարկավոր է դիմել ՀՀ փաստաբանների պալատ՝ քաղաք Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ հասցեով կամ զանգահարել (010) 600701 հեռախոսահամարով:
Նախօրեին ոստիկանության աշխատակիցները տասնյակ մարդկանց բերման են ենթարկել ոստիկանության բաժանմքունքներ` Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբավորման հետ նրանց կապերը ստուգելու համար:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հայտարարել է, որ ոստիկանության գործողությունները ոչինչով արդարացված չեն: -0-
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում