Հայաստանի միջազգային խաղաղապահ առաքելությունը կընդլայնվի. գեներալ–մայոր

15.11.2016, 20:11
Երևանը կարող է ընդլայնել իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ–մայոր Արթուր Սիմոնյանը։
Հայաստանի միջազգային խաղաղապահ առաքելությունը կընդլայնվի. գեներալ–մայոր
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանը կարող է ընդլայնել իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ–մայոր Արթուր Սիմոնյանը։

«Կան խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցության ընդլայնման միտումներ։ Կարծում եմ, որ կընդլայնվի առաքելությունը Լիբանանում», – ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով, այսօր խաղաղապահ գործունեությունն աշխարհի չորս երկրներում իրականացնում են 190 հայ զինծառայողներ։ Սիմոնյանը, մասնավորապես, նշեց, որ հայ խաղաղապահների երկու համակազմ տեղակայված է Աֆղանստանում` 65 զինծառայող Մազարի Շարիֆում և 56–ը` Քաբուլում։ Նրանք ծառայում են գերմանական ստորաբաժանման կառուցվածքում ՆԱՏՕ–ի «Վճռական աջակցություն» ոչ մարտական օպերացիայի շրջանակում։
  
«Կոսովոյում ՆԱՏՕ–ի հրամանատարության ներքո ծառայում է 35 հայ խաղաղապահ», – նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով, խաղաղապահ բրիգադի 32 զինծառայող առաքելություն է իրականացնում Լիբանանում ՄԱԿ–ի Ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում, ևս մի սպա հանդես է գալիս որպես դիտորդ լիբանանա–իսրայելական սահմանին։ ՄԱԿ–ի`Մալիում իրավիճակի կայունացման բազմապրոֆիլ համալիր առաքելությունում մասնակցում է կապի հայազգի սպա։ –0–