418.64
4.84
386.91
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հարավի բացառիկ բարիքները կներկայացվեն «Սյունյաց ավանդույթներ» փառատոնի շրջանակում

16:24
09 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքները կմասնակցեն Գորիսում կայանալիք «Սյունյաց ավանդույթներ» փառատոնին:

«Փառատոնն ավանդաբար կանցկացվի օգոստոսի 12-ին: Միջոցառումը շատ հետաքրքիր է լինելու», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Սյունյաց ավանդույթներ» փառատոնի մասնակիցները կկարողանան մասնակցել օղու թորմանը, դոշաբի և դոլմայի պատրաստման վարպետության դասերին, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառքին:

Նա ընդգծեց, որ, մասնակցելով փառատոնին` Հայաստանի բնակիչները և հյուրերը ոչ միայն հաճելի ժամանակ կանցկացնեն ընտանիքի և մտերիմների միջավայրում, այլև կնպաստեն հայկական համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, հայրենական տուրիստական արդյունքի բազմազանեցմանը, տարածաշրջանային տնտեսական հավասարաչափ զարգացմանը, ինչպես նաև համայնքներում ավանդույթների պահպանմանը:

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն իր հերթին նշեց, որ Սյունիքի փառատոնը Հայաստանի քաղաքացիների համար երկրի ներսում լավ հանգստանալու հիանալի հնարավորություն է:

«Մեր փառատոնները հիմնականում նպաստում են համայնքների զարգացմանը և հանրաճանաչությանը: Այս միջոցառման նպատակն է ներկայացնել Սյունիքի ավանդույթները», - ընդգծեց Մանուկյանը` ավելացնելով, որ փառատոնին ներկայացվելու է Սյունիքի գրեթե բոլոր համայնքների բերքն ու բարիքը:

Նրա խոսքով, փառատոնին կմասնակցեն պարային համույթներ և Գորիսի թատերախմբերը, որպես հյուր հրավիրված է հանրաճանաչ երգիչ:

Միջոցառումը կազմակերպվել է «Արենի փառատոն» հիմնադրամի կողմից` Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014թ.-ի Գորիսում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:43
23 Մայիսի 2023
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
12:12
23 Մայիսի 2023
Transavia–ն գործարկում է Մարսել–Երևան–Մարսել չվերթը
Transavia ավիաընկերությունը գործարկում է նոր ուղղություն դեպի Ֆրանսիա
11:28
23 Մայիսի 2023
Կանխվել է Հայաստան հերոինի և 80 հաբ ֆենտանիլի ներմուծման դեպք. վերջինս հերոինից 50 անգամ ավելի ուժեղ է (ՎԻԴԵՈ)
Կանխվել է Հայաստան հերոինի և 80 հաբ ֆենտանիլի ներմուծման դեպք. վերջինս հերոինից 50 անգամ ավելի ուժեղ է. ՎԻԴԵՈ
09:27
23 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ  
20:39
22 Մայիսի 2023
Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են անժամկետ նստացույցը Երևանում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը կառավարության շենքի մոտ
19:10
22 Մայիսի 2023
Ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
15:36
22 Մայիսի 2023
Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել
14:08
22 Մայիսի 2023
Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և իր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
12:56
22 Մայիսի 2023
Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին (ՎԻԴԵՈ)
Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին. ՎԻԴԵՈ
11:37
22 Մայիսի 2023
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և Երևանը ծխից ազատելու համար. մեկնաբանում են քաղաքապետարանից (ՎԻԴԵՈ)
Արդեն 5–րդ օրն է` Նուբարաշենի աղբավայրն այրվում է` ծխի քուլաներով պատելով Երևանը
11:03
22 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում, այդ թվում` գրեթե ողջ կենտրոնում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում, այդ թվում` գրեթե ողջ կենտրոնում
10:22
22 Մայիսի 2023
Կանխվել է Իրանից ՀՀ 10կգ հերոինի, մարիխուանայի, մեթամֆետամինի ու զենքի ներկրումը (ՎԻԴԵՈ)
Կանխվել է Իրանից ՀՀ 10կգ հերոինի, մարիխուանայի, մեթամֆետամինի ու զենքի ներկրումը. ՎԻԴԵՈ