ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նոյեմբերի 8–ին և 11–ին Հայաստանի տարածքում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, շրջանների մեծ մասում և Երևանում նոյեմբերի 9–10–ին սպասվում է անձրև։ Քամին`արևմտյան 3–8 մ/վ։ Նոյեմբերի 9–ի առավոտը օդի ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիձանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13–15 աստիճան, գիշերները կլինի 5–7 աստիճան։ –0–