Հայաստանի ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները կմեկնեն Մինսկ

25.07.2016, 14:01
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի ներկայացուցիչները հուլիսի 25-ից 27-ը կմեկնեն Մինսկ:
Հայաստանի ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները կմեկնեն Մինսկ
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի ներկայացուցիչները հուլիսի 25-ից 27-ը կմեկնեն Մինսկ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Պատվիրակությունը մասնակցելու է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչությունում կայանալիք երկկողմ հանդիպմանն ու ռազմատեղագրական հարցերով քննարկումներին», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-