Հայաստանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց

01.12.2017, 20:56
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Հայաստանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: 

Загружается новость ... "Лево"

Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքների և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:–0–