«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել. թերթ
06.07.2018,
13:01
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել մեկ միլիոն դրամ գրավը:
Տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, Արա Վարդանյանը օգտագործել է այդ միջոցները անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:–0–