«ՀայՌուսգազարդ»-ի նախկին աշխատակիցը կգլխավորի Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեն. ԶԼՄ

05.10.2016, 15:28
Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակել է գյուղնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նոր պետ:
«ՀայՌուսգազարդ»-ի նախկին աշխատակիցը կգլխավորի Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեն. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակել է գյուղնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նոր պետ:

Պաշտոնը զբաղեցրել է Արսեն Հարությունյանը, ով փոխարինել է այդ պաշտոնին Արամ Հարությունյանին, ով մինչ այդ զբաղեցրել է նաև բնապահպանության նախարարի պաշտոնը:

Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրին, Արսեն Հարությունյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմներից է:

Ինչպես նշում է պարբերականը, մինչ այս նա գազասպասարկման ներտնային ծառայության՝ «AEG» ընկերության տնօրենն էր:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հարությունյանը նաև այդ ընկերության բաժնետերն է` Տարոն Մարգարյանի բարեկամ Արթուր Սիմոնյանի հետ միասին:

«ՀՀ վարչապետ և «Հայռուսգազարդ» (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ. խմբ) ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը համարվում էր այդ ընկերության սեփականատերերից մեկը, բայց ավելի ուշ նա հրաժարվել է իր բաժնից»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-