Հալեպում հայ զինվոր է զոհվել
21.03.2016,
11:37
Հալեպում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում հայ զինվոր է զոհվել:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հալեպում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում հայ զինվոր է զոհվել, տեղեկացնում է «Արևելք» լրատվականը՝ հղում անելով Հալեպի իր աղբյուրներին:
Նշվում է, որ զոհվածը Գևորգ Մկրտչյանն է: Նա զոհվել է Սիրիայի կառավարական բանակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև «Շեյխ Նաժժար» շրջանում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում:
Հաղորդվում է, որ ԻՊ-ն վերջին 72 ժամվա ընթացքում Սիրիայի տարբեր շրջաններում գրոհներ է ձեռնարկել Սիրիայի կառավարական զորքի դեմ։-0-