Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

29.07.2019, 14:54
Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հակառակորդի կրակից նախօրեին պայմանագրային զինծառայող է վիրավորվել։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Պայմանագրային զինծառայող, կ-ստ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառակորդի կրակից», – նշել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ նախօրեին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։–0–