ՀՐԱՏԱՊ. Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի նոր վարչապետ

Հինգշաբթի կառավարական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին` պարզաբանելով իր որոշումը պետական կառավարման մեջ նոր մոտեցումներ կիրառելու անհրաժեշտությամբ:
Նույն օրը երեկոյան ՀՀԿ–ն գործադիր մարմնի և ՀՀԿ Խորհրդի նիստում հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Հովիկ Աբրահամյանը ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը 2014 թ.-ի ապրիլին` այդ պաշտոնում փոխարինելով քաղաքական երկարակյացներից Տիգրան Սարգսյանին (ներկայում Եվրասիական տնտեսական միության նախագահ), ով ղեկավարում էր կառավարությունը 2008 թ.-ից:
Կարեն Կարապետյանը ծնվել է 1963 թ.-ի օգոստոսի 14-ին: Կարեն Կարապետյանը 1980-1985 թվականներին սովորել է Երևանի Պետական Համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:1989 թվականին նա ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում:
Դասավանդել է ԵՊՀ-ում, 1996-1998 թթ. զբաղեցրել է «Հայէներգո» ՊՁ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, 1998-2001 թթ.-ին՝ «Հայէներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, եղել է ՀՀ էներգետիկայի նախագահի տեղեկալ:
2001-2010 թթ.-ին զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ռուսական «Գազպրոմի» 100%-անոց դուստ ընկերությունը)։ 2010-2011 թթ.-ին եղել է Երևանի քաղաքապետը:
Նույն տարվա դեկտեմբերին նշանակվել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի առաջին փոխնախագահ: 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է:
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով: Ամուսնացած է, ունի երեք երեխա: -0-