ՀՀ ոստիկանությունը ստուգում է ընտրատեղամասերից մեկում գրանցված վիճաբանության մասին տեղեկատվությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02.04.2017,
13:41
ՀՀ ոստիկանությունը ստուգում է Արարատի մարզի ընտրատեղամասերից մեկում գրանցված միջադեպի մասին տեղեկատվությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը ստուգում է Արարատի մարզի ընտրատեղամասերից մեկում գրանցված միջադեպի մասին տեղեկատվությունը։
Ինչպես կիրակի հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, համացանցում հրապարակված տեսանյութի համաձայն, 13/18 ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել։
«Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Ահազանգը ոստիկանության կողմից ուսումնասիրվում է:–0–