ՀՀ ոստիկանությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում

02.04.2017, 16:44
Ապրիլի 2-ին՝ ժամը 15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում:
ՀՀ ոստիկանությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 2-ին՝ ժամը 15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Դրանցից 5-ը ուղարկվել է նախաքննության, 11-ը գտնվում են նյութերի նախապատրաստման, 25-ը՝ ստուգման փուլում:

Հաղորդումներից 12-ը վերաբերում էին Երևանին, 3-ը՝ Կոտայքին. 4-ը՝ Լոռիին, 3-ը՝ Շիրակին,1-ը՝ Արմավիրին, 3-ը՝ Տավուշին, 8-ը՝ Արարատին, 4-ը՝ Գեղարքունիքին, 3-ը՝ Վայոց ձորի մարզին:

Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։–0–