ՀՀ վարչապետն աշխատանքից ազատել է երկու նախարարությունների ղեկավարների տեղակալների
15:36
11 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Սաֆարյանն ու Միրիջանյանը ազատվել են պաշտոններից իրենց դիմումների համաձայն:
Նոր նշանակումների մասին տեղեկատվություն առայժմ չկա: -0-
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ