ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի

11.10.2016, 17:09
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի։
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Էդուարդ Ներսիսյանին նշանակել ՀՀ վարչապետի խորհրդական», – ասված է ՀՀ կառավարության կայքում հրապարակված վարչապետի որոշման մեջ։–0–