ՀՀ–ում երկարացվեցին հանգստյան օրերը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ

06.03.2018, 20:04
ՀՀ կառավարությունը որոշեց տեղափոխել աշխատանքային օրերից մեկը։
ՀՀ–ում երկարացվեցին հանգստյան օրերը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը երեքշաբթի նիստի ժամանակ որոշել է տեղափոխել աշխատանքային օրերից մեկը։

Կառավարության որոշման համաձայն, ապրիլի 2–ի աշխատանքային երկուշաբթիի փոխարեն աշխատանքային է հայտարարվում շաբաթ օրը` ապրիլի 7–ը։ Դա կապված է Սուրբ Հարության տոնի հետ, որը կնշվի ապրիլի 1–ին և դրան հետևող Մեռելոցի հետ։

Վերջին տարիներին կառավարությունն ավանդաբար ոչ աշխատանքային է հայտարարում Հինգ տաղավար տոներին հաջորդող Մեռելոցները։ Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի վերափոխման տոն, Խաչվերաց տոն։–0–