638.75
7.08
525.76
+6
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարը կալանավորվեց

21:08
29 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարը կալանավորվեց, նա մեղադրվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։

ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցաբար վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների իրական ծավալները, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ) և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական գործողություններ քննությամբ ձեռք բերված տվյալների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:38
25 Փետրվարի 2021
Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)
Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԹԱՐՄԱՑՎՈՂ
19:28
25 Փետրվարի 2021
Ucom–ում խափանումներ են, ընկերությունից պարզաբանում են
Ucom–ում խափանումներ են, ընկերությունից պարզաբանում են
19:15
25 Փետրվարի 2021
Ռուսաստանաբնակ օլիգարխները գալիս են ՀՀ, օրենքով գող «Զապի» դատը և Արծրուն Հովհաննիսյանի ԱՄՆ այցը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ օլիգարխները գալիս են ՀՀ, օրենքով գող «Զապի» դատը և Արծրուն Հովհաննիսյանի ԱՄՆ այցը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
19:04
25 Փետրվարի 2021
Ընդդիմությունը փակել է Բաղրամյանի պողոտան և հրապարակել գործողությունների ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ընդդիմությունը փակել է Բաղրամյանի պողոտան և հրապարակել գործողությունների ծրագիրը. ՎԻԴԵՈ
18:33
25 Փետրվարի 2021
ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի են ԶՈւ–ն քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերին. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի են ԶՈւ–ն քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերին. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17:19
25 Փետրվարի 2021
ԶՈւ ԳՇ–ն կրկին հայտարարություն է տարածել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը կրկին հայտարարություն է տարածել
16:27
25 Փետրվարի 2021
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ
16:17
25 Փետրվարի 2021
Երևանի երկնքում ռազմական կործանիչներ են նկատվել (ՎԻԴԵՈ)
Երևանի երկնքում ռազմական կործանիչներ են նկատվել. ՎԻԴԵՈ
13:49
25 Փետրվարի 2021
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
13:27
25 Փետրվարի 2021
ՈՒՂԻՂ. Ինչ է կատարվում կառավարության դիմաց
ՈՒՂԻՂ. Ինչ է կատարվում կառավարության դիմաց
13:23
25 Փետրվարի 2021
Արցախի նախագահ. պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում
13:01
25 Փետրվարի 2021
ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, ստորագրել եմ ԳՇ պետին ազատելու թղթերը. Փաշինյան
ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, ստորագրել եմ ԳՇ պետին ազատելու թղթերը. Փաշինյան