ՀՀ նախագահը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա
05.04.2016,
20:05
Ապրիլի 6-7-ը կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 6-7-ը կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:–0–