ՀՀ նախագահը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ է նշանակել
07.06.2017,
13:30
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին։
Ինչպես նշվում է ՀՀ նախագահի կայքում, Ազգային հանձնաժողովի անդամներ են նշանակվել Վլադիմիր Օհանյանն ու Դավիթ Ամալյանը։
Նրանց լիազորությունների ժամկետը 6 տարի է։–0–
Ինչպես նշվում է ՀՀ նախագահի կայքում, Ազգային հանձնաժողովի անդամներ են նշանակվել Վլադիմիր Օհանյանն ու Դավիթ Ամալյանը։
Նրանց լիազորությունների ժամկետը 6 տարի է։–0–