ՀՀ նախագահական նստավայրի մոտ հավաքվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքողները (ՖՈՏՈ)
19.08.2019,
15:27
Երևանում` Բաղրամյան 26-ի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում` Բաղրամյան 26-ի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ակցիայի իրականացնողները պահանջում են դադարեցնել աշխատանքները հանքավայրում և իրենց վրդովմունքն են հայտնում, որ օրերս հրապարակված միջազգային փորձագետների եզրակացությունը կարող է առիթ դառնա շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկատվության թաքցնելու մասին քրեական գործի դադարեցման համար:
Նախագահականի մոտ տարածքը շրջապատված է ոստիկաներով: Նախատեսվում է, որ շուտով ակցիայի մասնակիցներին կմիանան առավոթյան Ջերմուկից սկսաց ավտոերթի մասնակիցները: