416.92
4.78
387.22
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահ. մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի (ՎԻԴԵՈ)

21:00
16 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի: Սա՛ է մեր առջև դրված խնդիրը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում։

«Դուք ունեք շատ մեծ լիազորություններ: Դուք եք լինելու այն միակ մարմինը, որ ընտրելու և նշանակելու է դատավորներին, դուք եք լինելու նաև այն միակ մարմինը, որ կասեցնելու կամ պատասխանատվության է կանչելու դատավորներին: Ցանկանում եմ մաղթել ձեզ վճռականություն», – ասել է ՀՀ նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից որևէ մեկը չի կասկածում, որ պետության զարգացման համար արդարադատությունը ուղղակի առաջնային է՝ լինի տնտեսություն, քաղաքականություն, թե այլ ոլորտ:

«Խորհուրդը մի առանձնահատկություն էլ ունի՝ այն ձևավորվել է հավասարության սկզբունքի հիման վրա: Խորհրդում ընդգրկվել են ինչպես տարիների փորձառություն ունեցող պրակտիկ դատավորներ, այնպես էլ իրավաբան-գիտնականներ: Վստահ եմ, որ ամբողջովին գիտակցում եք, որ դուք երկու տարբեր համայնքների ներկայացուցիչներ չեք, և հատկապես հանրության համար դուք պետք է ներկայանաք որպես միասնական մարմին» – նշել է ՀՀ նախագահը։

Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է ՀՀ նախագահը, կլուծարվի։ Բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած կլինի 10 անդամից, որոնցից հինգը կընտրվեն ԱԺ–ի կողմից, մնացածը` բոլոր ատյանների դատարանների դատավորների թվից։ Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահ է ընտրվել ՀՀ ՍԴ նախկին նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը։

Խորհրդի անդամները կընտրվեն 5 տարի ժամկետով առանց վերընտրվելու իրավունքի։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է դառնալ առնվազն 10 տարի աշխատանքային փորձ ունեցող դատավորը։

Խորհուրդը կլինի անկախ պետական մարմին, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում