ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշումը

24.12.2018, 17:15
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկուշաբթի հանդիպեց գեներալ Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ։
ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկուշաբթի հանդիպեց գեներալ Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ։

Դեկտեմբերի 20-ին առաջին ատյանի դատարանը որոշեց փոխել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ դատարանը փոխարինեց կալանավորումը գրավի դիմաց ազատմամբ` 25 մլն դրամի չափով:

Էջմիածնի բնակիչներն արդեն երրորդ օրը բողոքի ակցիաներ են անցկացնում` փակելով Երևան տանող ճանապարհը: Երկուշաբթի նրանք հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ Երևանում:

Դավթյանը հայտնեց ակցիայի մասնակիցներին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է դատարանի որոշումը, որի հետ համաձայն չէ:

«Մենք դրա հիմքերն ու անհրաժեշտությունը տեսնում ենք, որ այդ ակտի օրինականությունը ստուգվի` որքան հնարավոր է արագ», - այսօր հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դատախազը կրկին նշեց, որ այսօր բողոք են տանում Վերաքննիչ դատարան՝ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշամ դեմ:

Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ մնալով կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծը չապահովի:

«Մենք այդ կանխատեսումները հիմնավորում ենք, դրա համար էլ գնում ենք, իսկ գործի տվյալների մասին, կարծում եմ, առաջիկայում, երբ որ կավարտվի նախաքննությունը հրապարակային կներկայացնենք», - ասաց նա։-0-