ՀՀ ԶՈւ–ն օգտագործում է ուղղաթիռ ԶՈւ-երի կառավարման և մարտունակության ապահովման համար

25.04.2018, 15:22
«ՀՀ ԶՈւ–ն օգտագործում է ուղղաթիռ ԶՈւ-երի կառավարման և մարտունակության ապահովման համար», – տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀ ԶՈւ–ն օգտագործում է ուղղաթիռ ԶՈւ-երի կառավարման և մարտունակության ապահովման համար

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԶՈւ–ն օգտագործում է ուղղաթիռ ԶՈւ-երի կառավարման և մարտունակության ապահովման բնականոն գործընթացն ապահովելու համար, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

«Հարգելի լրատվամիջոցներ, հաշվի առնելով ճանապարհների դժվարանցանելիությունը, ՀՀ ԶՈւ-երի կառավարման և մարտունակության ապահովման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ։ Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել», – նշել է Հովհաննիսյանը։–0–