ՀՀ ՊՆ որոշ զորամասերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել
22:25
30 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 26-ից 29-ը անցկացվել են հանկարծակի ստուգումներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
«Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության և պատրաստականության, շտաբերի պատրաստության վիճակը: Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը և ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ստուգումների արդյունքների ամփոփման ընթացքում հրամանատարության կողմից տրվել են հանձնարարականներ մարտական պատրաստության և պատրաստականության գործընթացն առավել կատարելագործելու ուղղությամբ:–0–
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա