ՀՀ ԿԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ փոխըմբռնման հուշագիր կստորագրի

19.07.2016, 14:27
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Փարիզում փոխըմբռնման հուշագիր կստորագրի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ:
ՀՀ ԿԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ փոխըմբռնման հուշագիր կստորագրի
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Փարիզում փոխըմբռնման հուշագիր կստորագրի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ` համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին, հաղորդում է ՀՀ ԿԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Աշխատանքային այցի շրջանակում, որը տեղի կունենա հուլիսի 19-21-ը, նախատեսվում է նաև պաշտոնական հանդիպում ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ:

Բացի այդ, ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ նախարարը կայցելի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ: -0-