ՀՀ ԱԺ–ն հավանություն տվեց կառավարության նոր կառուցվածքին

29.09.2016, 12:16
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի արտահերթ նիտի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները:

ՀՀ ԱԺ–ն հավանություն տվեց կառավարության նոր կառուցվածքին
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի արտահերթ նիտի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, լրացումները նախատեսում են չորս նախարարությունների վերակազմավորում:

Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունը կանվանափոխվի ՀՀ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարությունը` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, իսկ Քաղաքաշինության նախարարությունը կդառնա կոմիտե։

Ինչպես նշեց նախարարը, անվանափոխումները պայմանավորված են կառավարության նոր առաջնահերթությունների շեշտադրմամբ, մի շարք ոլորտների կարևորությամբ և կառավարության նոր մոտեցումներով։

«Սա ընդամենը կառավարության տեսլականն է, և կարիք չկա փոփոխությունների տակ այլ աստառ փնտրել, այդ թվում` անձնական, ֆինանսական կամ պնդել, որ նոր կառուցվածքն աքսիոմատիկ ճշմարտություն է», - ասաց Հովհաննիսյանը` ընդգծելով, որ հետագայում չեն բացառվում նաև փոփոխություններ հենց նախարարությունների կառուցվածքում:

Նա հայտնեց նաև, որ կառավարությունը քննարկել է պատգամավորների առաջարկները, այդ թվում` Սփյուռքի նախարարությունը Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն վերանվանվելու հետ կապված առաջարկը: Սակայն, Հովհաննիսյանի խոսքով, այս պահին կառավարությունը նպատակահարմար չի համարում նման փոփոխությունները` ելնելով սեփական ծրագրի հեռանկարներից: -0-