Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր է. ՊՆ

24.06.2017, 12:17
Գեղարքունիքում առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է:
Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքում այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7–ինը` միջին ծանրության», – նշել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

Загружается новость ... "Лево"

Այսօր առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ԳԱԶ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել է։ Ավտոբուսում եղել է 30 պայմանագրային զինծառայող։ Նրանցից 14–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։

Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, ներկայացված տվյալները նախնական են։

«Հիմա ակտիվ զննություններ են գնում, սպասենք արդյունքներին», – նշել է Հովհաննիսյանը։–0–