Գավառի դպրոցում անցկացված ստուգումների արդյունքում ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել

12.04.2017, 12:01
ՀՀ ԱԻՆ քիմիկ-հետախույզների կողմից անցկացված ստուգումների արդյունքում Գավառի դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայում ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել։
Գավառի դպրոցում անցկացված ստուգումների արդյունքում ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ քիմիկ-հետախույզների կողմից անցկացված ստուգումների արդյունքում Գավառի դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայում ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ապրիլի 12-ին, ժամը 08.05-ին գերատեսչությունն ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզիկայի լաբորատորիայում գտնվող տարայի վրա առկա է «Осторожно радиоактивность» գրությունը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մենել ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզները։–0–