414.13
4.77
387.04
+27
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիայի դեսպանը «Ռոստելեկոմի» ղեկավարության հետ քննարկել է ՀՀ–ում ֆրանսալեզու տեղեկատվական աղբյուրների տարածմանը վերաբերող հարցեր

18:45
02 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը հյուրընկալվել էր «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխամասային գրասենյակում։

Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի հետ և քննարկել ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր։

Այցի շրջանակում քննարկվեցին Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանսալեզու տեղեկատվական աղբյուրների տարածման կարևորությունն ու այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները։

Մասնավորապես, քննարկվեցին «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան հեռուստատեսային ծառայություններում ֆրանսալեզու հեռուստաալիքների հեռարձակման կարևորությունն ու հանրության համար ֆրանսերեն լեզվով ֆիլմերի հասանելիության ապահովումը։

Загружается новость ... "Лево"

«TV5 հեռուստաալիքը անհատներին կամ հյուրանոցներին առաջարկվող իր հիմնական փաթեթներում ներառելու մասին «Ռոստելեկոմ»-ի որոշումից հետո ցանկացա այցելել ընկերության գրասենյակ: Այն համապատասխանում է 2012 թվականին Հայաստանի կողմից ստորագրված Լեզվաբանական պակտով նախատեսված TV5 -ի հեռարձակումը համընդհանուր դարձնելու գաղափարին», – նշել է Լաքոտը։


Դեսպանն ընդգծել է, որ TV5-ը հեռարձակում է հաղորդումներ և նորություններ ողջ ֆրանկոֆոն աշխարհից և հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա անդամ երկրների հեռուստաօպերատորը:

«Այս առումով TV5-ը նաև հայկական ալիք է և լայնորեն կլուսաբանի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Շնորհակալություն ենք հայտնում «Ռոստելեկոմ»-ին իր նախաձեռնության համար և ողջունում այս քայլը, որն ուղղված է Հայաստանում TV5-ի ընդհանուր, անվճար և տևական հեռարձակմանը», – նշել է դեսպանը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը տոնվում է ամեն տարի մարտի 20-ին` ի նշանավորումն 1970թ. մարտի 20-ին Նիամեյում ստորագրած համաձայնագրի: Այս ամսաթվի շրջակայքում, Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվում են ֆրանկոֆոնիայի շաբաթներ՝ նշելու ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթների տոնը մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով:

2018 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը: Ֆրանսիական և ֆրանկոֆոն մշակույթները հայ հանրության շրջանում տարածելու և խթանելու նպատակով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղական մշակութային հաստատությունների հետ գործընկերությամբ, ողջ տարվա ընթացքում ներկայացնելու է հարուստ և բազմազան ծրագիր՝ երաժշտություն, կինո, լուսանկարչություն, թատրոն, ցուցահանդեսներ, գաստրոնոմիա, գրքարվեստ, համաժողովներ և այլն։

Աշխարհում հաշվվում է 274 միլիոն ֆրանսախոս, որոնց 60 % -ի տարիքը չի անցնում 30-ը: Սա խոսում է լեզվի համապարփակության արդիականության մասին: Բացի լեզու լինելուց, ինչը նրա հիմնաքարն է, ֆրանկոֆոնիան քաղաքական և տնտեսական տարածք է, 84 անդամ և դիտորդ պետություններից և կառավարությունների համար, որոնք կիսում են հետևյալ ընդհանուր արժեքները. համերաշխությունն ի նպաստ զարգացման, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա