Երևանի կենտրոնի մի քանի փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կիջեցվի

01.06.2016, 18:37
2016 թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:
Երևանի կենտրոնի մի քանի փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կիջեցվի
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, Քոչինյան փողոցում՝ Արամի և Պուշկինի փողոցների հատվածում, Տերյան փողոցում՝ Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում, Պուշկինի փողոցում՝ Կողբացու և Նալբանդյան փողոցների հատվածում, տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 30 կմ/ժ, իսկ Թումանյան փողոցում՝ Տերյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածում՝ 40 կմ/ժ: -0-