Եգիպտոսում վիրավորված հայ զբոսաշրջիկին կբուժի Երևանից գործուղված բժիշկը

03.08.2017, 12:55
Երևանցի պրոֆեսորը մեկնել  է Կահիրե։
Եգիպտոսում վիրավորված հայ զբոսաշրջիկին կբուժի Երևանից գործուղված բժիշկը

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանցի պրոֆեսորը մեկնել  է Կահիրե` Հուգանդայի լողափերից մեկում հարձակումից տուժած հայաստանցի զբոսաշրջիկին բուժելու նպատակով։ Այս մասին իր twitter–յան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։     

Загружается новость ... "Лево"

Հուլիսի 14-ին 28-ամյա տղամարդը հանրային լողափի տարածքից դանակով հասել էր Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափ, որտեղ հարձակվել էր օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: Երկու զբոսաշրջիկ Գերմանիայից զոհվել էին, իսկ   Հայաստանի, Չեխիայի, Ռուսաստանի քաղաքացիները վիրավորվել էին։ հուլիսի 15-ին հայ կանայք տեղափոխվել էին Կահիրե, նրանցից մեկը բարեհաջող վիրահատվել էր։

«ՀՀ ԱԳՆ–ի նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանը աջակցելու նպատակով առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆ. Ա.Հովհաննիսյանին»,–գրել է Բալայանը։-0-