415.24
4.83
386.52
+18
Եղանակը Երևանում
Հայ

ԵՏՄ–ն ինտեգրացիոն առավել հաջողված գործընթացներից է. Արա Աբրահամյան

16:37
06 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  ԵՏՄ–ն ինտեգրացիոն առավել հաջողված գործընթացներից է, ասաց «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը Եվրասիական գործընիերության 2–րդ միջազգային համաժողովի բացմանը։

Նրա խոսքով, վերջին տարիներին ԵՏՄ բոլոր երկրներում զգալիորեն բարելավվել են մակրոտնտեսական ցուցանիշները։

«Միության շրջանակում լուծվել են ամենալայն շրջանակի սոցիալ–տնտեսական հարցեր, ավելի քան չորս անգամ աճել է անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը, ամրապնդվել են գործընկերային կապերը, բարձրացել է ԵՏՄ–ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում»,– ասաց Աբրահամյանը։

Загружается новость ... "Лево"

Նա նշեց, որ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է Եվրասիան վերածել «խելացի տարածաշրջանի», որտեղ օգտագործվում են նորարարություններ և մասնագիտացում։

«Եթե ամեն երկիր ինտեգրմանն առաջարկի իր լավագույն ռեսուրսները, տաղանդներն ու հնարավորությունները, այդ ժամանակ ոչինչ չի կարող կանգնեցնել տնտեսական աճ, իսկ ինդուստրիալ հզորության, բնական և ինտելեկտուալ ռեսուրսների միավորման դեպքում տարածաշրջանը կարող է դառնալ բարգավաճող»,– ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով, Հայաստանն իր կողմից ձգտում է դառնալ ԵՏՄ տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն և ողջ Կենտրոնական Ասիայի համար` դարպաս դեպի «Մետաքսե ուղի»։

«Նորարարությունները, ինտեգրումը, ոչ ստանդարտ մտածողությունն ու բաց լինելը Հայաստանին կդարձնեն ԵՏՄ աշխույժ և բարգավաճող խաչմերուկ»,– ասաց Աբրահամյանը։Նա ընդգծեց, որ համաժողովի աշխատանքն ուղղված է լինելու տնտեսական տարածաշրջանային միավորումը խթանող գործուն լուծումների բացահայտմանը և ներդրումային հոսքերի աճին նպաստող բաց նորարարությունների զարգացմանը։

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն կառավարությունների, գործարար շրջանակների և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, համաշխարհային ընկերությունների ղեկավարներ` Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, ինչպես նաև ԱՄՆ–ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլ երկրներից։

Այս միջոցառման նպատակն է ստեղծել մշտապես գործող տեղեկատվական և բանավեճային հարթակ` ԵՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՀՇԿ, ԵՄ և այլ միությունների գործարար հանրության երկկողմ և բազմակողմ համագործակցության համար։

Համաժողովի շրջանակում տեղի կունենա ԵՏՄ պետությունների արդյունաբերության նախարարների խորհրդակցությունը, ինչպես նաև կկազմակերպվեն նստաշրջաններ` նվիրված բժշկական արդյունաբերության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, արտադրական ինտեգրման, ռադիոէլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերին։

Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովն անցկացվել է Երևանում 2016 թ.–ի հոկտեմբերի 13–16–ը։ Համաժողովին մասնակցել է շուրջ 800 ներկայացուցիչ` աշխարհի 37 երկրներից։ Միջոցառումն անցկացվել է բարձր մակարդակով. նիստերին, գործարար հանդիպումներին և քննարկումներին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Համաժողովն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ կառավարության և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ (համաժողովի օպերատոր` «Ռոսկոնգրես»)։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ