ԵՏՀ նախարար. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը դրական ազդեցություն է ունեցել

13.11.2015, 20:54
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը դրական ազդեցություն է ունեցել:
ԵՏՀ նախարար. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը դրական ազդեցություն է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը դրական ազդեցություն է ունեցել, ուրբաթ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը «Օրենբուրժիե 2015» եվրասիական տնտեսական V համաժողովի շրջանակում` ներկայացնելով ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության առաջին տարվա արդյունքները, կազմակերպության ծրագրերն ու հեռանկարները։

Նրա խոսքով` ԵՏՄ–ին անդամակցելուց անմիջապես հետո Հայաստանն ունեցավ մի շարք դժվարություններ` կապված ոչ միայն ազգային արժույթի արժեզրկման, այլ նաև ԱԱՀ–ի վերադարձի մեխանիզմի բարդության, «Վերին Լարս» հսկիչ անցակետի ցածր թողունակության հետ։

Ինչպես նշեց նախարարը, խնդիրներն աստիճանաբար լուծվում են, մասնավորապես, հիմա ԵՏՀ–ն ակտիվորեն զբաղվում է ԱԱՀ–ի վերադարձի մեխանիզմի դյուրացմամբ, ինչը բարենպաստ կերպով կազդի միության բոլոր երկրների փոխադարձ առևտրի վրա։

«Ինտեգրացիոն նախագծին միանալը Հայաստանի համար դրական ազդեցություն ունեցավ։ Երկրում ավելացավ միության երկրներ, հատկապես Ռուսաստան իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասնաբաժինը, ստեղծվեց բարենպաստ ներդրումային մթնոլորտ, որը կապված է ինչպես ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության, այնպես էլ Իրանի հետ համագործակցության հեռանկարների հետ, ավելացավ միության երկրների զբոսաշրջիկների հետաքրքրության մակարդակը Հայաստանի նկատմամբ», – ասաց Նռանյանը։

ԵՏՀ նախարարի խոսքով` ինտեգրացիայի ուղին նոր մրցակցային տնտեսության ստեղծումն է, որը քաղաքացիների բարեկեցության աճ է ապահովում։ –0–