414.33
4.75
386.75
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Քոնան Օ’Բրայենն իր շոուի ընթացքում պատմել է Հայաստանի մասին

18:27
18 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Քոնան Օ’Բրայենը նախօրեին TBS ամերիկյան հեռուստաալիքով հեռարձակվող «Քոնան» շոուի ժամանակ պատմել է Հայաստանում ստացած տպավորությունների մասին։

Նա պատմել է, որ այցելել է Հայաստան իր գործընկեր Սոնա Մովսիսյանի շնորհիվ, ով տարիներ շարունակ պատմել է իր պատմական հայրենիքի, հայկական մշակույթի, ինչպես նաև հայրենիք այցելելու իր ձգտման մասին։

«Եվ ես մտածի` չտանե՞մ Սոնային Հայաստան։ Նրան կտանեմ Հայաստան, կծանոթանամ մշակույթին, իսկ նա կլինի իմ զբոսավարը։ Դա հիանալի կլինի, և մենք մեկնեցինք», – նշել է Քոնանը։

Նրա խոսքով` նա և իր գործընկերուհին Հայաստանում մնացել են չորս օր։ Այդ ընթացքում այցելել են բազմաթիվ տեսարժան վայրեր, մասնավորապես, տեսել են Գառնիի հեթանոսական տաճարը, այցելել են Երևանի շուկաներ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Քոնանը նշել է, որ այցելությունը Ծիծեռնակաբերդ շոուի կարևոր պահերից մեկն է, և եթե որևէ մեկը կարծում է, թե ծրագիրն ամբողջությամբ բաղկացած է հումորային դրվագներից, ապա չարաչար սխալվում է։

Քոնան Քրիստոֆեր Օ’Բրայենն ամերիկացի կատակերգու է, հեռուստահաղորդավար, սցենարիստ։ 1993–2009 թթ.–ին NBC հեռուստաալիքով վարել է Late Night with Conan O'Brien հայտնի երեկոյան շոուն։ 2009–2010 թթ.–ին վարել է «The Tonight Show with Conan O'Brien» հաղորդումը։ 2010 թ.–ի նոյեմբերի 8–ից TBS հեռուստաալիքով վարում է «Conan» շոուն։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար