416.92
4.78
387.22
+21
Եղանակը Երևանում
Հայ

CNN-ը ներառել է Հայաստանը լավագույն գինեգործական ավանդույթներ ունեցող 15 երկրների ցանկում

15:42
13 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. CNN-ը ներառել է Վայոց Ձորը լավագույն գինեգործական ավանդույթներով հայտնի շրջանների և երկրների ցանկում:

«Իտալացիներն ասում են, որ «ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան»: Իսկապես, շատ մշակույթների համար գինին, որն արտադրվում է բոլոր մայրցամաքներում, ճաշկերույթի նշանակալի բաղադրիչներից մեկն է: Եվ այսօր, գինիների ընտրությունն իսկապես մեծ ` Քեյփթաունից մինչև Հայաստան և Բրազիլիա», - նշվում է CNN-ի կայքում:

выставка вина

Հոդվածի հեղինակները նշում է, որ, Աստվածաշնչի համաձայն, Հայաստանը եղել է աշխարհի առաջին տարածաշրջանը, որտեղ սկսել են գինի արտադրել, քանի որ Արարատ լեռան լանջերին Նոյը ջրհեղեղից հետո տնկեց խաղողի առաջին վազը:

Հնագետները ևս հաստատում են, որ հենց Հայաստանում է հայտնաբերվել գինու պահեստ, որի տարիքը կազմել է 6100 տարի:

Պարբերականը հայտնում է, որ տեղական «Արենի» խաղողի տեսակը դարեր շարունակ չի փոխվում, քանի որ օժտված է հիվադությունների հանդեպ բարձր դիմացկունությամբ և ունի հաստ թաղանթ, որը պաշտպանում է խաղողը ցրտահարությունից:
շвыставка вина

«Երևանին ամենամոտ շրջանը, որտեղ գինի է արտադրվում, Վայոց Ձորն է, որտեղ տարվա 300 օրը արևային եղանակ է: Հիմնականում մեծ ուշադրության է արժանանում Areni Noir գինին, որն առանձնահատուկ կարմիր գինի է։ Այն Հայաստանին գինու քարտեզում հանրաճանաչություն ապահովեց 2012 թ.-ին», - նշվում է հոդվածի մեջ:

Զարգացած գինեգործություն ունեցող 15 երկրների և շրջանների ցանկում են ներառվել նաև Ավստրալիան (Hunter Valley), Կալիֆոռնիան (Napa and Sonoma), Պորտուգալիան (Alentejo), Հարավային Աֆրիկան (Cape Winelands), Ֆրանսիան (Route des Vins и Bordeaux), Հունաստանը (Santorini), Չիլին (Maipo), Կանադան (Okanagan), Իտալիան (Tuscany), Բրազիլիան (Bento Goncalves), Արգենտինան (Mendoza), Իսպանիան (Rioja), ինչպես նաև Գերմանիան (Moselle Valley): -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում