Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են նորմալ ռեժիմով

23.11.2015, 10:33
Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են նորմալ ռեժիմով:
Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են նորմալ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են նորմալ ռեժիմով, Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիայի իշխանությունները որոշել են Բրյուսելում պահպանել ահաբեկչական սպառնալիքի առավելագույն` չորրորդ մակարդակը։ 

Երկուշաբթի Բելգիայի մայրաքաղաքում փակ են լինելու դպրոցները, ինչպես նաև մետրոն, որը չի աշխատել նաև շաբաթ և կիրակի։

«Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները` Բելգիայում գտնվող դեսպանատունը, ԵՄ–ին և ՆԱՏՕ–ին կից առաքելություններն աշխատում են նորմալ ռեժիմով», – նշել է Բալայանը։–0–