ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը սնանկ է ճանաչվել

17.03.2016, 13:30
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, սնանկ է ճանաչվել:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը սնանկ է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը հունվարի 26-ին սնանկ է ճանաչվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, գրում է «Ժամանակը»։

Պատգամավորի պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է մայիսի 12-ին Վեդիի դատարանում։

Թերթը նշում է, որ  Կարապետյանին պատկանող «Շահումյանի գինու-կոնյակի» գործարանն անցյալ տարի խաղող է մթերել քաղցրաշենցիներից և 450 ընտանիքի դեռևս չի վճարել հանձնած բերքի գումարը։

Ինքը՝ Յուվեցի Կարոն, հայտարարել է, որ իրեն պատկանող գործարանի տարածքը վարձակալել է Ավետիք Սարգսյանը, և նա էլ գյուղացիներից խաղող է մթերել, գրում է թերթը։-0-