Այսօր հայտնի կդառնա Վանաձորի նոր քաղաքապետի անունը. թերթ

10.10.2016, 13:10
Երկուշաբթի Վանաձորում տեղի կունենան նոր քաղաքապետի ընտրությունները:
Այսօր հայտնի կդառնա Վանաձորի նոր քաղաքապետի անունը. թերթ
ԵՐԵՎԱՆ, 10 հոկըեմբերի. /Նովոստի-արմենիա/. Երկուշաբթի Վանաձորում տեղի կունենան նոր քաղաքապետի ընտրությունները, գրում է «Ժողովուրդ» թերթը: Քաղաքապետը կընտրվի փակ գաղտնի քվեարկությամբ` Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ:

««Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել և պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին», - հաղորդում է պարբերականը:

Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

ՀՀԿ իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը tert.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իշխող կուսակցությունը և ՀՅԴ-ն Վանաձորի ավագանու ընտրություններում համագործակցության որոշում են կայացրել: -0-