Աշոտյան. դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները կերկարացվեն մինչև հունվարի 25–ը

14.01.2016, 11:56
Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն։
Աշոտյան. դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները կերկարացվեն մինչև հունվարի 25–ը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն։

Ինչպես նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook–յան իր էջում, հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:

«Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից», – նշել է ԿԳ նախարարը։

Նա առաջարկել է տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջնորդվել նույն աշխատակարգով։

«Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։ Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը», – հայտնել է Աշոտյանը։

Ավելի վաղ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները հունվարի 11–ից երկարացվել էին մինչև հունվարի 18–ը։ -0-