412.9
5.07
388.28
+13
Եղանակը Երևանում
Հայ

Արմավիրի մանկապարտեզում պատանդառված փոքրիկի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել

20:26
24 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 30–ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3 տարեկան Հմայակի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել:

Ինչպես հաղորդում է armtimes.com–ը, ծնողները երեխային այլևս մանկապարտեզ չեն տանում, այժմ փոքրիկի հետ հոգեբաններ են աշխատում:   

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 30-ին մանկապարտեզ էր ներխուժել 36-ամյա Արգամ Հովիկյանը, դանակի սպառնալիքով իր մոտ պահել 3 տարեկան Հմայակի: Հովիկյանն ուզում էր հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ, ում տատը նույն մանկապարտեզի տնօրենն է:

Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց անվնաս դուրս էր բերվել մանկապարտեզից: Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը և նրա տատին:

Փոքրիկ Հմայակի մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը,  նշել է, որ միջադեպից հետո տղան անհանգիստ է:

«Այդ դեպքն իր վրա մեծ ազդեցություն է թողել: Գիշերները նորմալ չի քնում, հաճախակի վեր է թռչում: Հաճախամիզություն է սկսվել իր մոտ, նյարդերի հետ կապված մի քիչ ոնց որ լարվածություն կա»,- նշել է մայրը։

Նրա խոսքով, որդու հետ աշխատում են Արմավիրի «Արևածագ» վերականգնողական կենտրոնի հոգեբանները:

Ամուսնուն նույնպես մասնագետներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում և փորձում են հոգեբանական աջակցություն ցուցաբերել, որովհետև փոքրիկի հայրը դեպքի օրը գտնվելով դրսում, նյարդային գերլարված ժամեր է անցկացրել: Այդ լարվածության հետևանքով նա նաև ձեռքն էր վնասել` հարվածելով պատին:

Ծնողները փոքրիկին մանկապարտեզ չեն տանում հոգեբանների առաջարկով:

Ինչ վերաբերում է երեխայի ու նրանց հանդիպումների արդյունքում նկատվող առաջընթացին, մայրը նշում է, երեխային տանում, բերում են, այդ օրը մի քիչ ավելի հանդարտված է լինում, բայց հետո կարծես նորից մտնում է այդ ամեն ինչի մեջ։

Փոքրիկը երբեմն փորձում է պատմել իր հետ կատարվածը:

«Որոշ դրվագներ պատմում է, ասում է «ձյաձյան» դանակը իր կոկորդին է պահել, բայց մենք չենք թողնում ինքը խոսի», – նշել է 3–ամյա փոքրիկի մայրն ու հավելել, որ մասնագետները հույս ունեն, որ փոքր տարիքի պատճառով երեխան հոգեբանական խնդիրները համեմատաբար արագ կհաղթահարի:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել