525.85
7.42
476.44
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանական խնձորի ներկրման գործով ՊԵԿ ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել

20:30
12 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներմուծման և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի ևս մեկ մաքսային տեսուչ, հաղորդում է ՀՀ ՔՔԾ մամուլի ծառայությունը։

Վերջինս ձերբակալվել է անհատ ձեռնարկատիրոջից կաշառք ստանալու և նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու կասկածանքով:

Загружается новость ... "Лево"

Ըստ նախաքննության նյութերի` մաքսային տեսուչը կաշառքի դիմաց հիշյալ անձին թույլ է տվել սահմանված կարգի խախտմամբ միրգ-բանջարեղեն ներկրել հանրապետություն:

Մինչ այդ Հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները որոշ անհատ ձեռնարկատերերի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար խմբի կազմում` նախնական համաձայնությամբ նրանցից կաշառք են ստացել, որի հետևանքով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրվել է օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ) տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն:

Նախաքննությունը շարունակվում է:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
15 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի` հոկտեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:11
14 Հոկտեմբերի 2019
«Կհեռանամ այն ժամանակ, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը». Թովմասյան
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե երբ կհեռանա պաշտոնից։
20:47
14 Հոկտեմբերի 2019
ՍԴ–ն հրաժարվեց վարույթ ընդունել խորհրդարանի` Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու նախաձեռնությունը
Հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը:
15:34
14 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին:
13:43
14 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` UNICEF-ի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է UNICEF-ի բարի կամքի դեսպան։
13:06
14 Հոկտեմբերի 2019
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. Փաշինյանը խնդրանքով դիմել է քաղաքացիներին
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. ՀՀ վարչապետը խնդրանքով դիմել  է քաղաքացիներին:
12:53
14 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է իր բանկոմատների քանակը
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց առաջին տեղը բանկոմատների քանակով:
20:27
13 Հոկտեմբերի 2019
Հրաշքները շարունակվում են. Սուրենյանը` Հայաստանի եղանակի մասին
Եղանակային առումով Հայաստանում հրաշալի շաբաթ է սպասվում:
15:29
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։