430.04
4.36
402.66
+11
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ դեսպանատունը բարձր է գնահատում միջազգային անվտանգության գործում կատարած Հայաստանի ներդրումը. Միլզ

20:54
04 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դեսպանատունը բարձր է գնահատում միջազգային անվտանգության գործում կատարած Հայաստանի ներդրումը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։

«Միջազգային անվտանգության հարցում Հայաստանի առաջատար դերակատարման, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում իր հետզհետե ավելացող ու գործուն մասնակցության վերաբերյալ գովեստի բավարար խոսքեր չեմ գտնում», – ասաց Միլզը։

Նա նաև ողջունեց կառավարության վերջերս կայացրած որոշումը «Վճռական աջակցություն» առաքելությանը մինչև վերջ մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաև մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում՝ Լիբանանում և հավանաբար նաև Մալիում:

«1994թ.-ից ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի մասնակից դառնալուց ի վեր` Հայաստանը մշտապես արժանացել է ՆԱՏՕ-ի ղեկավարության գովեստին ու բարձր գնահատականին՝ Կոսովոյում և Աֆղանստանում կարևոր գործողությունների մասնակցության համար», – ասաց Միլզը։

Նրա խոսքով` Հայաստանի մասնակցությունը մատնանշում է, որ վերջինս պատրաստ է միջազգային հանրության հետ աշխատել առավել խաղաղ ու առավել արդարացի աշխարհ կերտելու ուղղությամբ: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
08 Նոյեմբերի 2023
Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ
2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները
16:04
07 Նոյեմբերի 2023
Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
10:38
07 Նոյեմբերի 2023
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
10:18
07 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ
12:44
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն