+10
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ. Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրավելու քրեական գործի շրջանակում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ

14:55
01 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թ.-ի հուլիսի 17-ին ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՔՕ 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ և 235-րդ հոդվածներով:

Բացի այդ, նշվում է, որ օգոստոսի 1-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կան վիրավորներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.