Շինարարական բում՝ Լոռու մարզում. այս տարի կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ արժեքով
30.06.2020,
17:26
Շինարարական բում՝ Լոռու մարզում. այս տարի կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ արժեքով

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2020թ.-ին Լոռու մարզում աննախադեպ շինարարական բում է սպասվում:
Ինչպես հաղորդում է Լոռու մարզպետարանը, միայն պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի 40 համայնքի կողմից կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ ընդհանուր արժեքով, որը 2 մլրդ 839 մլն դրամով ավելի է, քան 2019թ.-ին (նախորդ տարի մարզի 24 համայնքներում իրականացվել է ընդհանուր առմամբ 56 ծրագիր՝ 1 մլրդ 893 մլն դրամ ներդրմամբ):
«Ծրագրերից 97-ն արդեն հաստատված են (ընդհանուր արժեքը՝ 4 մլրդ 667 մլն դրամ): 12 ծրագրի մասով շինաշխատանքներն սկսված են, 2 համայնք գույքի ձեռքբերում է իրականացրել», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–
Загружается новость ... "Лево"