Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 96 նոր դեպք, 122 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է

17.06.2021, 11:35
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 96 նոր դեպք, 122 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 96 նոր դեպք, 122 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224000 դեպք, որոնցից 215655-ն` առողջացած, 4491-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2760 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1138719 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 96 նոր դեպք: Ունենք 122 առողջացած և 1 մահվան դեպք:–0–