450.73
4.31
429.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Աշուն է գալիս. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

14:32
30 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 3-4-ը ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի:

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 1-2 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 30-31-ին` սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Գերատեսչությունից կոչ են անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մայրաքաղաքում այսօր և վաղը ցերեկը սպասվում է +38...+40, գիշերը` +23..+25, իսկ սեպտեմբերի 1-ին ցերեկը կանխատեսվում է +37...+39, գիշերը` +23...+25։ Սեպտեմբերի 2-ին ցերեկը սպասվում է մինչև +37...+39, գիշերը ՝ +23...+25: Հաջորդող օրերին՝ 3-ին և 4-ին կանխատեսվում է  +28...+30, գիշերը՝ +22...+24:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ը աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:02
04 Հոկտեմբերի 2023
Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար. ՎԻԴԵՈ
12:52
04 Հոկտեմբերի 2023
Մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
Մինչև 18։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջանում
10:03
04 Հոկտեմբերի 2023
Նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
Վարչապետի որոշմամբ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով